Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 
  • «Եթե ես նրանց չվստահեմ, բա թուրքի դեմն ո՞վ առնի»

    «Եթե ես նրանց չվստահեմ, բա թուրքի դեմն ո՞վ առնի»

    15.03.2013| 12:39
    Մեր զրուցակիցը Վազգեն Սարգսյանի թանգարանի փոխտնօրեն, սպարապետի զարմուհի ԵՐԱՆՈՒՀԻ ՄՈՒՍԻԿՅԱՆՆ է։ Նա պատմում է իր հուշերը Վազգեն Սարգսյանի մասին, ներկայացնում թանգարանի առօրյան։
  • «Օղուլ, հայեր են, պիտի կոտորենք,  ճակատներին գրվա՞ծ է, թե ով է բոլշևիկ, ով՝ դաշնակ»

    «Օղուլ, հայեր են, պիտի կոտորենք, ճակատներին գրվա՞ծ է, թե ով է բոլշևիկ, ով՝ դաշնակ»

    15.03.2013| 12:32
    «Իրատես de facto»-ում (թիվ 6, 2013) կարդացի «Քար եք նետում համաշխարհային-պատմական վեհությանը» զրնգուն վերնագրով, զտարյուն բոլշևիկյան մեկնաբանություններով մի հրապարակում` Լենինի հոգեզավակ Նորիկ Պետրոսյանի ստորագրությամբ: Պարոնը «բարեխիղճ հետևողականությամբ» ի մի է բերել մեր մշակույթի մեծերի գրածները Լենինի մասին` բոլշևիկորեն շրջանցելով այն ծանրածանր դրդապատճառները, որոնց հարկադրանքով մեր մեծերը ուրիշ ելք չունեին իրենց փրկության համար:
  • Ջուրը` կյանքի հաստատում

    Ջուրը` կյանքի հաստատում

    15.03.2013| 12:12
    Մարսի վրա ինչ-որ ժամանակ կյանք է եղել` մոլորակում եղել է խմելու ջուր, որը կյանքի գոյության բավարար պայման է, որովհետև բակտերիաների գոյության հնարավորություն է ստեղծում: Մարսի հողի նմուշներում հայտնաբերվել են ծծումբ, ազոտ, ջրածին, թթվածին, ֆոսֆոր, ածխածին` այս տարրեը ևս կյանքի գոյության համար շատ կարևոր են: Այժմ Curiosity մարսագնացը ուսումնասիրում է Գեյլի խառնարանի շրջակայքը, որտեղից վերցվել են հողի նմուշները, նախկինում այդ տարածքում գետ է եղել, բայց առայժմ կյանքի գոյության փաստեր չեն գտնվել:
  • Բառեր` բառերի համար

    Բառեր` բառերի համար

    15.03.2013| 00:13
    Քայլում էր, քայլում էր դանդաղ, ինչպես տառ առ տառ գրվում են բառերը, հետո տողերը: Քայլում էր, ու պետք էր քայլել համառ ու երկար` ապրելու հսկա տենչը բեռ արած: Քայլում էր, դուրս էր եկել Սունդուկյան փողոցից, Երևանից, երկրորդ օրն է` հատել էր սահմանը, հասել էր Կարս, անցել էր Վարդանի կամուրջը, կանգնել էր Առաքելոց վանքի դռանը, պտտվել էր 12 առաքյալների քանդակների շուրջ, նորից զարմացել էր, որ առաքյալներից մեկի աչքերը չկան, հիշել էր` Հուդան է: ՈՒ նորից քայլել էր... Փարիզ, Հռոմ, Վենետիկ:
  • Օրական թվայնացվում է 2-3 գիրք

    Օրական թվայնացվում է 2-3 գիրք

    14.03.2013| 16:41
    Հայաստանի ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը: Գործընթացը սկսվել է 2011-ին: Գրադարանի գրադարանային տեխնոլոգիաների զարգացման և շտեմարանների լեզվաբանական ապահովման գիտահետազոտական կենտրոնի բաժնի վարիչ Նունե Սամվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրական թվայնացվում է 2-3 գիրք: Արդեն թվայնացվել է 550 գիրք: Շտեմարանը անվճար է և շուրջօրյա, յուրաքանչյուր ընթերցող կարող է ազատ ներբեռնել ցանկացած գիրք:
  • Արցախյան պատերազմի մասին ֆիլմը` «Նիկա»-ի հավակնորդ

    Արցախյան պատերազմի մասին ֆիլմը` «Նիկա»-ի հավակնորդ

    14.03.2013| 16:40
    Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը…» ֆիլմը դարձել է մոսկովյան «Նիկա» մրցանակաբաշխության հավակնորդ` «ԱՊՀ և բալթյան երկրների լավագույն» ֆիլմ անվանակարգում: «Նիկա» մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 2-ին, Մոսկվայում:
  • Կարդո՞ւմ ենք Չարենց

    Կարդո՞ւմ ենք Չարենց

    13.03.2013| 14:29
    «Անտարես» հրատարակչությունը Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի առիթով (2012 թ.) հրատարակել էր մեծ բանաստեղծի եռահատոր «Ընտիր երկերը»: Երրորդ հատորն ընդգրկում էր Չարենցի արդարացումից հետո (1954 թ.) հայտնաբերված ձեռագրերի ընտրանին, այսինքն` 1934-1937 թթ. ստեղծագործությունները:
  • «Չբացահայտված Օձուն» (տեսանյութ)

    «Չբացահայտված Օձուն» (տեսանյութ)

    13.03.2013| 14:26
    «Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը «Ազգային կինո» մրցանակ է շնորհել «Հովհաննես Իմաստասեր կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի պատվերով նկարահանված «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարին: Մրցանակը տրվել է հայկական ճարտարապետության գլուխգործոցը` Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին բացահայտելու, հանրամատչելի ներկայացնելու համար:
  • Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում

    Պանսթարս գիսավորը` հյուսիսային երկնքում

    12.03.2013| 19:30
    Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել C/2011 L4 Պանսթարս գիսավորը: Երկրին ամենամոտ կետում` 1,1 աստղագիտական միավոր հեռավորության վրա (աստղագիտական միավորը` ա.մ., Արեգակի և Երկրի միջև եղած հեռավորությունն է և հավասար է 150 միլիոն կիլոմետրի) գիսավորը գտնվում էր մարտի 5-ին և Արեգակին ամենամոտ կետում` 0.3 ա.մ. հեռավորության վրա` մարտի 10-ին: Արեգակից գրեթե նույն` 0,3 ա.մ. հեռավորության վրա է գտնվում Մերկուրի մոլորակը:
  • «Նման քայքայվածությամբ գմբեթ Հայաստանում նախկինում չի ամրակայվել»

    «Նման քայքայվածությամբ գմբեթ Հայաստանում նախկինում չի ամրակայվել»

    12.03.2013| 16:03
    Օձունի Սուրբ Մարիամ եկեղեցին հաղթող է ճանաչվել «Արտ էքսպո 2013» համահայաստանյան մշակութային փառատոնի «Պատմամշակութային արժեքի պահպանում և օգտագործում» անվանակարգում: Փառատոնը կայացել է Վանաձորում: Օձունի ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ Օձունի տաղավարում ներկայացվել են Սուրբ Մարիամ եկեղեցու գմբեթի ամրացման աշխատանքները, ինչը նախադեպը չունեցող երևույթ է: